20:06 21 ապրիլի, 2025Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ընդհանուր մեդալային հաշվարկում 3-րդն է՝ զիջելով Բուլղարիային (3) եւ Թուրքիային (6):
Երկամարտում Հայաստանը նվաճեց 10 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ եւ 2 բրոնզ: Փոքր մեդալները միասին հայ ծանրորդները Քիշնեւից վերադառնում են 27 մեդալով: Մեդալային հաշվարկում առաջատարներին զիջում են ոսկե մեդալների պակասով:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) եւ Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.