19:38 18 ապրիլի, 2025Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում:
Եզրափակիչում երիտասարդ մարմնամարզիկը վաստակեց 14.700 միավոր:
Որակավորման փուլում Մանուկյանը հավաքել էր 14.400 միավոր:
Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 13.166 միավորով 7-րդն է:
Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.