18:56 16 ապրիլի, 2025Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում : Տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 338 կգ արդյունք (153+185):
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը մեկնարկեց 150 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 153 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 156 կգ, բայց Սահակյանը չկարողացավ բարձրացնել:
Հրում վարժությունում Սահակյանը նախ բարձրացրեց 181 կգ, ապա՝ 185 կգ, բայց երրորդ մոտեցման համար պատվիրած 189 կգ-ը ձախողեց:
Այս վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:
Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):
2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։
Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:
2024 թ. Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում:
Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, (124+151):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.