Հայաստանի երեք աթլետներ մասնակցել են միջազգային մրցաշարերի

17:23   15 ապրիլի, 2025

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ապրիլի 8-10-ը անցկացվեց համաշխարհային գիմնազիադա անվանումով մարզական միջոցառում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):

Աթլետիկայի մրցումներին մասնակցեցին Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի արագավազորդ Գառնիկ Կոստանդյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց 200մ. վազքի նախնական փուլի արգելքը և մտավ եզրափակիչ: Մարզիչ Ակսել Հակոբյանի սանը վճռական մրցահերթում տարածությունը հաղթահարեց 24, 48 վայրկյանում և զբաղեցրել 7-րդ տեղը:

Երկօրյա ընդմիջումից հետո Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ խճուղային վազքի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Մասնակիցները պայքարեցին 10 կմ, 21 կմ / կիսամարաթոն և / 42 կմ 195մ / մարաթոնյան / վազքերում: Հայտավորվածներից երկուսը ներկայացնում էին մեր երկիրը: Գոհացրեց ՀՀ դրոշի ներքո հանդես եկած, ամերիկաբնակ Նինա Ուսուբյանը: Մարաթոնյան վազքում 42 և ավելի կիլոմետրը նա հաղթահարեց 2 ժամ. 40 րոպե, 40 վրկ. ժամանակում, գրավեց 14 –րդ տեղը և սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ:

Մեր երկրորդ պատվիրակ, արտաշատցի Ռոման Ալեքսանյանը նույնպես հանդես եկավ մարաթոնյան վազքում: Նա թեև վատառողջ էր, բայց մասնակցեց վազքին և հատեց եզրագիծը` ցույց տալով 2. 53, 19 արդյունք: Ջերմող մարզիկը, անշուշտ, ավելի բարձր ցուցանիշի կհասներ, մանավանդ որ նախորդ մրցաշրջանի ավարտին գրանցել էր 2, 30 ժամանակ:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը: Նա նաև հավելեց , որ ապրիլի 25 – 26 –ին Իրանի Մաշադ քաղաքում կանցկացվի միջազգային խոշոր մրցաշար: Մեր երկրից կմասնակցեն անվանի վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և արտաշատցի ցատկորդ Գոռ Հովակիմյանը: Նրանցից առաջինը կմրցի 1500մ. և 5000մ.վազքատարծություններում, իսկ երկրորդը ՝ եռացատկում և հեռացատկում: Նրանց մրցավայր կուղեկցի ցատկորդի մարզիչ-հայրը ՝ Գառնիկ Հովակիմյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.