ԱԱ. Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

23:07   14 ապրիլի, 2025

Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ:

 Երկրորդ տուրում Հայաստանի մրցեց մրցաշարի ֆավորիտ համարվող Ուզբեկստանի հավաքականի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Օվերթայմի ընթացքում գոլեր չգրանցվեցն:

Հետխաղային բուլիտներում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:

Օրվա մյուս հանդիպումներում Քուվեյթը հաղթեց Ինդոնեզիային՝ 15:6 հաշվով, Իրանը առավելության հասավ Մալայզիայի նկատմամբ՝ 5:1:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով պարտության էր մատնել Մալայզիայի թիմին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.