Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները կմասնակցեն 5-րդ փուլին

12:24   14 ապրիլի, 2025

Հայաստանի 5 մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին: Ապրիլի 14-20 Քաթարի մայրաքաղաք Դոհայոնւմ կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլը:

Հակոբ Սերոբյանւ գլխավորած հավաքականից կմասնակցեն՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության 3 փուլերին:

Ապրիլի 13-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 1 ոսկե, 2 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը:

Ոսկե մեդալակիր դարձավ երիտասարդների աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը: Երիտասարդ մարմնամարզիկը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.633 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել հենացատկում: Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում:

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:

Մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է հաղթողի կոչումը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.