10:42 5 դեկտեմբերի, 2012«Սպարտակում» նորեկների նկատմամբ հոգեբանական ճնշումը շատ մեծ է, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Եգոր Տիտովը։ Ռուս հարձակվողն անդրադարձել է Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու մասին լուրերին։
«Ենթադրություններ կարելի է անել այն ժամանակ, երբ նա մի քանի խաղ անցկացնի «Սպարտակի» կազմում։ Առաջատար ակումբում հանդես գալը լրիվ այլ մարտահրավեր է։ Հիմա շատերն ասում են, որ «Սպարտակն» ալյեւս առաջվանը չէ եւ ֆավորիտների թվում չէ, սակայն ես կարծում եմ, որ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Թիմի նորեկների նկատմամբ հոգեբանական ճնշումը շատ մեծ է։ Տեսնենք, թե ինչպես այդ ճնշումը կհաղթահարի Մովսիսյանը»,- Տիտովի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ» պաշտոնապես կհաստատվի մինչեւ այս շաբաթվա վերջը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.