14:18 10 ապրիլի, 2025Երեւանցի Անի Ավագյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացված Gran Fondo Cyprus - 2025 խճուղային հեծանվավազքի միջազգային ավանդական մրցաշարում:
Մասնակցել երեք տարիքային՝ պատանեկան, երիտասարդական և մեծահասակների խմբերի շուրջ 300 ներկայացուցիչներ: Նրանք հանդես եկել անհատական (27 կմ) և խմբային (100կմ, 60 կմ) տարածություններում:
Բոլոր երեք մրցահերթերում լավագույն ճանաչվեց պատանի Անի Ավագյանը: Նրա թիմակից, երեւանցի Գարեգին Շահվերդյանը չորրորդն է եղել երիտասարդների, երեւանցի Արթուր Վարելջյանը 10-րդը ՝ մեծահահասակների պայքարում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Նշած բոլոր մարզիկները երևանցիներ են:
Հայաստանի հեծանվորդները կմասնակցեն նաեւ Պրահայում մայիսի 10-18-ը անցկացվելիք հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.