ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով պարտվեց «Արսենալին», «Ինտերն» ուժեղ էր «Բավարիայից» (տեսանյութ)

00:55   9 ապրիլի, 2025

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում 0:3 հաշվով պարտվեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Մյունխենում 2:1 հաշվով պարտության մատնեց Բունդեսլիգայի առաջատար «Բավարիայի» հետ։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի Սիմոն Ինձագիի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

85-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որն ամռանը հեռանալու է «Բավարիայից»։

Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 74-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

Ապրիլի 8

«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:0 (տեսանյութ)

Դեքլան Ռայս, 58, 70, Միկել Մերինո, 75

«Բավարիա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 85 - Լաուտարո Մարտինես, 38, Դավիդե Ֆրատեզի, 88

Ապրիլի 9

«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

ՊՍԺ - «Աստոն Վիլա»՝ 23:00

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-16-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.