Օվեչկինը գերազանցեց Գրետցկու ռեկորդը՝ դառնալով NHL-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (տեսանյութ)

22:40   6 ապրիլի, 2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուսաստանցի հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը դարձավ Հոկեյի ազգայի լիգայի (NHL) բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

39-ամյա ռուսաստանցին խփեց 895 տափօղակը եւ դարձավ լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ Օվեչկինը գերազանցեց լեգենդար կանադացի Ուեյն Գրետցկու ռեկորդը (894)։

NHL-ի կանոնավոր առաջնության խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» 1:4 հաշվով պարտվեց «Նյու Յորք Այլենդերսի»։ 

Գրետցկին ներկա է եղել հանդիպմանը եւ ընդմիջմանը տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ շնորհավորել է Օվեչկինին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.