«Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

21:57   30 մարտի, 2025

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Ուդինեզեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Ինտերից» առաջին խաղակեսում գոլերը խփեցին ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչն ու իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում նեապոլյան թիմը կմրցի փոխչեմպիոն «Միլանի» հետ։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 2:1

Մարկո Արնաուտովիչ, 12, Դավիդե Ֆրատեզի, 29 - Ումար Սոլե, 71

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.