«Բավարիայի» հաղթանակը՝ 3:2 (տեսանյութ)

20:27   29 մարտի, 2025

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Բավարիան» տանը մրցեց «Սանկտ Պաուլիի» հետ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Լերոյ Զանեն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերից»։ «Սանկտ Պաուլին» 15-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բավարիա» - «Սանկտ Պաուլի»՝ 3:2 

Հարի Քեյն, 17, Լերոյ Զանե, 53, 71 - Էլիաս Սաադ, 27, Լարս Ռիցկա, 90+3

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.