00:54 29 մարտի, 2025Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մայամիում անցկացվող ATP-1000 («Մասթերս») մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 15-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Մրցախաղին հետեւում էր նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-այա հարձակվող Լիոնել Մեսին։
37-ամյա Նովակ Ջոկովիչը դարձավ «Մասթերս» մրցաշարերի պատմության մեջ եզրափակիչ հասած ամենատարեց մարզիկը։
Նովակ Ջոկովիչի մրցակիցը եզրափակիչում կլինի աշխարհի 54-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի ու աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողը։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
Greatness in attendance
— ATP Tour (@atptour) March 28, 2025
@TeamMessi @MiamiOpen | #MiamiOpen | @InterMiamiCF pic.twitter.com/YoOTMCfiRM
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.