01:55 28 մարտի, 2025Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Օսասունայի» հետ։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
Գոլերը խփեցին իսպանացիներ Ֆերան Տորեսն ու Դանի Օլմոն, լեհ Ռոբերտ Լեւանդովսկին։
28 խաղից հետո «Բարսելոնան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալին»։ «Օսասունան» 14-րդն է՝ 33 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 3:0 (տեսանյութ)
Ֆերան Տորես, 11, Դանի Օլմո, 21, 11մ, Ռոբերտ Լեւանդովսկի, 77
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.