Զիմբաբվեի ներկայացուցիչ Քիրսթի Քովենթրին՝ ՄՕԿ-ի առաջին կին նախագահ

20:19   20 մարտի, 2025

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեի անդամ, ՄՕԿ-ի Մարզիկների հանձնաժողովի նախագահ, 41-ամյա Քիրսթի Քովենթրին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Զիմբաբվեի ներկայացուցիչը հունիսի 24-ին կփոխարինի գերմանացի Թոմաս Բախին, որը կդառնա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ ցմահ։ Ընտրությունը տեղի է ունեցել Աթենքում ընթացող ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում։

Քիրսթի Քովենթրին ՄՕԿ-ի առաջին կին նախագահն է։ Նա ստացել է 49 ձայն։ Ամենամոտ մրցակիցը եղել է   Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը ((Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահը)՝ 28 ձայն։

Քովենթրին 2004թ․ Աթենքի եւ 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալներ լողի մրցաշարում, աշխարհի 7-ակի չեմպիոն է։

Պաշտոնին հավակնում էին նաեւ․

 Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյն (Հորդանան)՝ ՄՕԿ Գործկոմի անդամ

Լորդ Սեբաստիան Կոու (Մեծ Բրիտանիա)՝ Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ

Խուան Անտոնիո Սամարանչ կրտսեր (Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ

Յոհան Էլիաշ (Շվեդիա)՝ Դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ

Դավիդ Լապարտիեն (Ֆրանսիա)՝ Հեծանվորդների միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ

Մորինարի Վատանաբե (Ճապոնիա)՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.