02:02 17 մարտի, 2025Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց փոխչեմպիոն «Բարսելոնային» եւ պարտվեց 2:4 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 2:0 հաշվով։
45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։
2 րոպե անց հաշվի տարբերությունը կրճատեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից հավասարությունը 78-րդ րոպեին վերականգնեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ «Բարսելոնայի» հաղթական գոլն ավելացված երկրորդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։ Ավելացված 8-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ֆերան Տորեսը։
27 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» 60 միավորով հավասարվեց չեմպիոն «Ռեալին» եւ առաջատարն է։ «Աթլետիկոն» 28 խաղից հետո երրորդն է՝ 56 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 2:4
Խուլիան Ալվարես, 45, Ալեքսանդր Սյորլոտ, 70 - Ռոբերտ Լեւանդովսկի, 72, Ֆերան Տորես, 78, Լամին Յամալ, 90+2, Ֆերան Տորես, 90+8
Fe8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.