WTA-1000. 17-ամյա Անդրեեւան եզրափակիչում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Սաբալենկային

01:06   17 մարտի, 2025

17-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում աշխարհի 11-րդ ռակետը 2:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։

Այս հաղթանակի շնորհիվ Անդրեեւան համաշխարհային դասակարգման աղյուսակում կբարձրանա 6-րդ տեղ։

Անդրեեւան WTA-1000 շարքում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Նա տիտղոսը նվաճել էր նաեւ Դուբայում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.