Ջոն վան’տ Սխիպի առաջին մարզումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի դերում (տեսանյութ)

20:26   16 մարտի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ մարզիչ  Ջոն վան’տ Սխիպի ղեկավարությամբ։

Ազգային թիմը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

Հայաստանի հավաքականի Վրաստանի թիմին կընդունի մարտի 20-ին, կհյուրընկալվի մարտի 23-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.