ՉԼ․ ՊՍԺ-ն պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

02:43   12 մարտի, 2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլն» ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 1:4:

Հիմնական ժամանակում 1:0 հաշվով հաղթեց իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը։

12-րդ րոպեին աչքի ընկավ փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլը» եւ պատասխան խաղում պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ 4:1:

Քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի կլինի բելգիական «Բրյուգեի» եւ անգլիական «Աստոն Վիլայի» դիմակայության հաղթողը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Լիվերպուլ» - ՊՍԺ՝ 0:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 1:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Ուսման Դեմբելե, 12

Изображение



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.