Իգա Շվյոնտեկը չորրորդ տարին անընդմեջ Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

10:37   12 մարտի, 2025

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չորրորդ տարին անընդմեջ դուրս է եկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին չորրորդ շրջանում 6:1, 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային։ Մրցախաղը տեւել է 56 րոպե։

1989 թվականից անցկացվող այս մրցաշարում Իգա Շվյոնտեկից ավելի հաճախ անընդմեջ քառորդ եզրափակիչ են դուրս եկել ամերիկացի Լինդսեյ Դեւենփորթը (6 անգամ, 1993-1998) եւ շվեյցարացի Մարտինա Հինգիսը (5 անգամ, 1998-2002)։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.