23:03 11 մարտի, 2025Հայաստանի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող առաջնությունում:
Հայաստանի առաջատար հրաձիգը 10 մ օդամղիչ ատրճանակ (solo) մրցաձեւի եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս Լյուբով Յասկեվիչի հետ եւ 2 միավորի տարբերությամբ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Էլմիրա Կարապետյանը խոցեց 13 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Լյուբով Յասկեւիչը՝ 15 միավոր:
Որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը վաստակեց 48 միավոր, սահմանեց Եվրոպայի ռեկորդ եւ առաջին տեղից դուրս եկավ եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.