23:26 1 մարտի, 2025Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
34-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ամերիկացի կիսապաշտպան Ջոնի Կարդոզոն։ «Բետիսի» հաղթական գոլը 54-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի կիսապաշտպան Իսկոն։
«Ռեալը» 54 միավորով երկրորդն է, «Բետիսը» 6-րդն է՝ 38 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բետիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1
Ջոնի Կարդոզո, 34, Իսկո, 54, 11մ - Բրաիմ Դիաս, 10
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.