Ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը բարելավեց համաշխարհային ռեկորդը

11:37   1 մարտի, 2025

Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը բարելավել է աշխարհի ռեկորդը, որն այժմ հավասար 6,27 մետրի։ Նա հաղթել է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում անցկացված  All Star Perche by SCC մրցաշարում։

Նախորդ համաշխարհային ռեկորդը (6,26 մետր) Արման Դյուպլանտիսը սահմանել էր վեց ամիս առաջ Ադամանդե լիգայի փուլային մրցաշարում։

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում Արման Դյուպլանտիսը եւս համաշխարհային ռեկորդով էր (6,25 մետր) նվաճել տիտղոսը։

25-ամյա Դյուպլանտիսը նաեւ աշխարի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.