«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

01:56   26 փետրվարի, 2025

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում չեմպիոն «Ինտերը» Միլանում հյուրընկալեց Հռոմի «Լացիոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» - «Լացիո»՝ 2:0 

Մարկո Արնաուտովիչ, 39, Հական Չալհանօղլու, 77, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.