Խաբի Ալոնսոյի ռեկորդը Բունդեսլիգայում

12:08   23 փետրվարի, 2025

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլպավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բարելավել է Բունդեսլիգայի ռեկորդը արտագնա անպարտելի հանդիպումների քանակով մարզիչների համար, հաղորդում է Squawka-ն։

«Բայերը» Բունդեսլիգայի 28 անընդմեջ արտագնա խաղերում պարտություն չի կրել (20 հաղթանակ, 8 ոչ ոքի)։

23-րդ տուրում «Բայերը» «Հոլշտայն Կիլի» խաղադաշտում հաղթել էր 2:0 հաշվով։

Նախորդ անգամ «Բայերը» Ալոնսոյի ղեկավարությամբ Բունդեսլիգայի արտագնա խաղում պարտվել է 2023թ․ մայիսի 27-ին «Բոխումին» (0:3)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.