Անդրեյ Ռուբլյովի եւ Միրա Անդրեեւայի տիտղոսները (ֆոտո, վիդեո)

00:01   23 փետրվարի, 2025

Աշխարհի 10-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը նվաճեց Դոհայում անցկացված ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը 7:5, 5:7, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 16-րդ ռակետ, բրիտանացի Ջեյք Դրեյփերին։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3 միլիոն դոլար էր։

Ռուսաստանցի Միրա Անդրեեւայի հաղթանակով ավարտվեց Դուբայում անցկացված WTA-1000 մրցաշարը։

Եզրափակիչում աշխարհի 14-րդ ռակետը 7:6 (7:1), 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար էր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.