13:14 19 փետրվարի, 2025Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը:
Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել են ԲՊՀ-ին և արժանացել չեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ-ի թիմը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.