23:26 15 փետրվարի, 2025Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Արդեն 7-րդ րոպեին կոշտ սահանկման համար հեռացվեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսը։
68-րդ րոպեին «Սելտայի» գոլը խփեց իսպանացի հարձակվող Յագո Ասպասը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 82-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի գոլի շնորհիվ։
«Աթլետիկոն» 50 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ռեալից»։ «Սելտան» 12-րդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Սելտա»՝ 1:1 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյորլոտ, 82 - Յագո Ասպաս, 68, 11մ
Հեռացում՝ Պաբլո Բարիոս («Աթլետիկո Մադրիդ»), 7
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.