02:02 13 փետրվարի, 2025Չեմպիոնների լիգայում ավարտվեցին փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։
Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց շոտլանդական «Սելթիկին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Գերմանական թիմից աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Միակ գոլն արդեն երրորդ րոպեին խփեց դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Իգոր Պայշաոն։
«Մոնակոն» ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» եւ պարտվեց 0:1 հաշվով։ 48-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը։
Ավելի վաղ բելգիական «Բրյուգեն» 2:1 հաշվով հաղթել էր իտալական «Ատալանտային»։
Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, առաջին hանդիպում
«Սելթիկ» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)
Դայձեն Մայեդա, 79 - Մայքլ Օլիսե, 45, Հարի Քեյն, 49
«Ֆեյենորդ» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)
Իգոր Պայշաո, 3
«Մոնակո» - «Բենֆիկա»՝ 0:1 (տեսանյութ)
Վանգելիս Պավլիդիս, 48
Հեռացում՝ Ալի Մուսրատի («Մոնակո»), 52, երկրորդ դեղին քարտ
«Բրյուգե» - «Ատալանտա»՝ 2:1 (տեսանյութ)
Ֆերան Ժուտգլա, 15, Գուստաֆ Նիլսոն, 90+4, 11մ - Մարիո Պաշալիչ, 41
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.