WTA-1000․ Արինա Սաբալենկայի սենսացիոն պարտությունը

22:57   11 փետրվարի, 2025

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ հաղթահարել Դոհայի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։

Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 6:3, 3:6, 6:7 (5:7): Պայքարը տեւեց 2 ժամ եւ 36 րոպե։

Երրորդ շրջանում Եկատերինա Ալեքսանդրովայի մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսը, որը 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 116-րդ ռակետ, իսպանացի Կրիստինա Բուկշայի հետ։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.