17:31 10 փետրվարի, 2025Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Վերջին մրցումային օրը տեղի ունեցավ 96 կգ, 102 կգ, 109 կգ եւ 109+ կգ քաշային կարգերի պայքարը:
96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը (165+201):
102 կգ քաշայինների պայքարում առաջատարը Արա Աղանյանն էր: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունք (150+190):
109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Երկամարտում նա ցույց տվեց 368 կգ արդյունք (158+210):
Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (180+220):
Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 29 ծանրորդ: Առաջնությունից ազատված են Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը:
Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ դարձան Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ):
Առաջնության մեկնարկի օրը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ մրցաշարի արդյունքներով հավաքականի նոր կազմ չի ձեւավորվելու, համալրումներ չեն լինելու: Գլխավոր մարզիչը նաեւ հայտարարել էր, որ Սիմոն Մարտիրոսյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը հավաքականում չեն: ԱՆդրանիկ Կարապետյանը չներկայացավ մրցաշարին։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել գլխավոր մարզիչի հայտարարությունները:
Հայաստանի առաջնությունից հետո ծանրորդները 14-օրյա հավաք կանցնեն Ծաղկաձորում եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.