«Ինտերը» պայմանագիր կկնքի Պետար Սուչիչի հետ

12:52   10 փետրվարի, 2025

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» պայմանագիր կկնքի Զագրեբի «Դինամոյի» խորվաթ հենակետային կիսապաշտպան Պետար Սուչիչի հետ, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Փետրվարի 10-ին 21-ամյա ֆուտբոլիստը կժամանի Միլան եւ բուժզննում կանցնի։

Տրանսֆերի գումարը կկազմի 14 միլիոն եվրո, նաեւ 2,5 միլիոն եվրո բոնուս։

Պետար Սուչիչն «Ինտերին» կմիանա հունիսին, որպեսզի կարողանա մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվելի աշխարհի ակումբային առաջնությանը։

Ընթացիկ մրցաշրջանում Պետար Սուչիչը մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.