«Նապոլին» ոչ ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (տեսանյութ)

01:40   10 փետրվարի, 2025

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Ուդինեզեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը։ 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Յուրգեն Էկելենկամպը։

«Նապոլին» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 10-րդն է՝ 30 միավոր։ 

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 1:1 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինեյ, 37 - Յուրգեն Էկելենկամպ, 40

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.