Անգլիայի գավաթ․ «Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

21:00   9 փետրվարի, 2025

Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» սենսացիոն պարտություն կրեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում։

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Պլիմուտ Արգայլին», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Պլիմուտ Արգայլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Անգլիական Չեմպիոնշիփի 30 տուրից հետո «Պլիմուտ Արգայլը» վերջին տեղում է։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Պլիմուտ Արգայլ» - «Լիվերպուլ»՝ 1:0 

Ռայան Հարդի, 53, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.