Մադրիդի «Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

02:25   5 փետրվարի, 2025

Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Խետաֆեին»։

Դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Սիմեոնեի որդին՝ հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի կիսապաշտպան Սամուել Լինոն, արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան ու նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Խետաֆե»՝ 5:0

Ջուլիանո Սիմեոնե, 8, 17, Սամուել Լինո, 42, Անխել Կոռեա, 78, Ալեքսանդր Սյորլոտ, 86

Փետրվարի 5

«Լեգանես» - «Ռեալ Մադրիդ»

Փետրվարի 6

«Ռեալ Սոսիեդադ» - «Օսասունա»

«Վալենսիա» - «Բարսելոնա»



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.