09:06 30 հունվարի, 2025Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հունվարի 30-ին տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները, որոնք կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին (հունվարի 31)։
Վերջին տուրից առաջ 15 թիմ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Այդ թիմերն են «Լացիոն», «Այնրախտ Ֆրանկֆուրտը», «Աթլետիկ Բիլբաո», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիոնը», «Տոտենհեմը», «Անդերլեխտը», «Ստյաուան», «Գալաթասարայը», «Բուդյո-Գլիմտը», «Վիկտորիա Պլզենը», «Օլիմպիակոսը», «Գլազգո Ռեյնջերսը», «ԱԶ Ալկմարը» եւ «Ռոյալ Յունիոնը»։
Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից զրկվել են ՌՖՇ-ն, «Սլավիան», «Մալմյոն», «Լուդոգորեցը», «Ղարաբաղը», «Նիցան» եւ «Դինամո Կիեւը»։
Մնացած 9 ուղեգրին հավակնում են «Այաքսը», ՊԱՕԿ-ը, «Ռեալ Սոսիեդադը», «Միդտյուլանդը», «Էլֆսբորգը», «Ռոման», «Ֆերենցվարոշը», «Ֆեներբահչեն», «Բեշիկթաշը», «Պորտուն», «Տվենտեն», «Բրագան», «Հոֆենհայմը» եւ «Մաքավի Թել Ավիվը»։
Եվրոպայի լիգա, 8-րդ տուր
«Այաքս» - «Գալաթասարայ»
«Անդերլեխտ» - «Հոֆենհայմ»
«Ռոմա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»
«Աթլետիկ Բիլբաո» - «Վիկտորիա Պլզեն»
«Բրագա» - «Լացիո»
«Դինամո Կիեւ» - ՌՖՇ
«Ստյաուա ՖԿՍԲ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ֆերենցվարոշ» - «ԱԶ Ալկմար»
«Լիոն» - «Լուդոգորեց»
«Մաքաբի Թել Ավիվ» - «Պորտու»
«Միդտյուլանդ» - «Ֆեներբահչե»
«Նիցա» - «Բուդյո-Գլիմտ»
«Օլիմպիակոս» - «Ղարաբաղ»
«Գլազգո Ռեյնջերս» - «Ռոյալ Յունիոն»
«Ռեալ Սոսիեդադ» - ՊԱՕԿ
«Սլավիա Պրահա» - «Մալմյո»
«Տոտենհեմ» - «Էլֆսբորգ»
«Տվենտե» - «Բեշիկթաշ»

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.