01:55 27 հունվարի, 2025Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 7:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի իսպանացի պաշտպան Սեսար Տարեգան։ «Վալենսիայի» գոլը խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։
«Բարսելոնան» 42 միավորով երրորդն է, «Վալենսիան» նախավերջինն է՝ 16 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 7:1
Ֆրենկի դե Յոնգ, 3, Ֆերան Տորես, 8, Ռաֆինյա, 14, Ֆերմին Լոպես Մարտին, 24, 45+4, Ռոբերտ Լեւանդովսկի, 66, Սեսար Տարեգա, 75, ինքնագոլ - Ուգո Դուրո, 59
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.