17:20 1 դեկտեմբերի, 2012Մոսկվայի «Սպարտակը» դեկտեմբերի 3-ին պաշտոնապես կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու մասին, հաղորդում է «Советский Спорт»-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար «Սպարտակը» վճարել է 8 միլիոն եվրո: «Սպարտակում» Յուրան կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո աշխատավարձ եւ կդառնա թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.