ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը Կվարացխելիայի նորամուտի խաղում (տեսանյութ)

02:06   26 հունվարի, 2025

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Ռեյմսի» հետ եւ բաց թողեց հաղթանակը։

47-րդ րոպեի հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ 56-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ճապոնացի հարձակվող Կեիտո Նակամուրան։

ՊՍԺ-ում նորամուտը նշեց իտալական «Նապոլիից» տեղափոխված վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 83-րդ րոպեին։ Նա գոլային փոխանցում կատարեց։

ՊՍԺ-ն 47 միավորով առաջատարն է, «Ռեյմսը» 12-րդն է՝ 22 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 1:1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 47 - Կեիտո Նակամուրա, 56

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.