10:09 26 հունվարի, 2025Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի տիտղոսը նվաճելու համար աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզը ստացել է 2,198 միլիոն դոլար։ Եզրափակիչում պարտություն կրած աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան ստացել է 1,214 միլիոն դոլար, հաղորդում է ESPN-ը։
Մեդիսոն Քիզն առաջին անգամ է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս եւ դասակարգման աղյուսակում կբարձրանա 7-րդ տեղ։ AusOpen-ի նախորդ երկու տարիների տիտղոսակիր Արինա Սաբալենկան կմնա առաջին տեղում։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.