AusOpen․ Արինա Սաբալենկան եզրափակիչում է

14:50   23 հունվարի, 2025

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Արինա Սաբալենկան երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ AusOpen-ի եզրափակիչ։ Նախորդ երկուսում նա նվաճել է տիտղոսը։

Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի դիմակայության հաղթողը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.