14:44 21 հունվարի, 2025Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Անցած տարի այս մրցաշարի տիտղոսը նվաճած Արինա Սաբալենկան քառորդ եզրափակիչում 6:2, 2:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 32-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։
Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսան, որը 7:5, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.