WTA-250․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

14:51   6 հունվարի, 2025

Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 108-րդ ռակետ, չինացի Վան Սիյուի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:5: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 94-րդ ռակետ, բելգիացի Գրետիե Մինենը։

Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.