Մագնուս Կարլսենն ու Յան Նեպոմնյաշչին կիսեցին չեմպիոնական տիտղոսը

10:24   1 հունվարի, 2025

Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու շախմատային թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին կիսեցին կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նյու Յորքում անցկացված առաջնության եզրափակիչի առաջին երկու պարտիայում հաղթեց Կարլսենը, հաջորդ երկուսում՝ Նեպոմնյաշչին։ Վերջին երեք պարտիաներն էլ ավարտվեցին ոչ ոքի։ Դրանից հետո նրանք որոշեցին կիսել չեմպիոնական տիտղոսը։ Նախաձեռնողը եղել է Կարլսենը։ Առաջին տեղը մրցանակային գումարը 90 հազար դոլար էր, երկրորդ տեղինը՝ 70 հազար դոլար։

Շախմատի պատմության մեջ առաջին անգամ որեւէ չեմպիոնական տիտղոս ունեցավ երկու տիրակալ։

Կանանց առաջնության եզրափակիչում մրցեցին չինացիներ Յու Վենյունն ու Լեի Տինժիեն։ 3,5:2,5 հաշվով հաղթեց Յու Վենյունը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.