MMA Fighting․ Վրացի Տոպուրիան՝ տարվա լավագույն մարտիկ

19:05   31 դեկտեմբերի, 2024

Վրացի Իլյա Տոպուրիան ճանաչվել է խառը մենամարտերի տարվա լավագույն մարտիկ, հեղինակավոր MMA Fighting պարբերականի վարկածով։

27-ամյա մարտիկը UFC գործող չեմպիոնն է կիսաթեթեւ (մինչեւ 65 կգ) քաշային կարգում։

Տոպուրիան (16-0) այս տարի UFC 298 մրցաշարում նոկաուտի ենթարկեց դասակարգման առաջատար, ավստրալացի Ալեքս Վոլկանովսկուն։

UFC 308 մրցաշարում Տոպուրիան նոկաուտի ենթարկեց նախկին չեմպիոն, ամերիկացի Մաքս Հոլոուեին՝ պաշտպանելով տիտղոսը։

Գերմանիայում ծնված Տոպուրիան երկքաղաքացի է՝ Իսպանիա, Վրաստան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.