09:41 31 դեկտեմբերի, 2024Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։ Եզրափակիչը հունվարի 5-ին է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.