19:53 29 դեկտեմբերի, 2024Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Վենեցիային»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
37-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Նապոլիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։
«Նապոլին» 41 միավորով հավասարվեց առաջատար «Ատալանտային» եւ երկրորդն է։ «Վենեցիան» նախավերջինն է՝ 13 միավոր։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Նապոլի» - «Վենեցիա»՝ 1:0 (տեսանյութ)
Ջակոմո Ռասպադորի, 79
Չիրացրած 11մ՝ Ռոմելու Լուկակու («Նապոլի»), 37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.