20:56 26 դեկտեմբերի, 2024Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Ֆուլհեմին», որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։ «Չելսին» 35 միավորով երկրորդն է, «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 28 միավոր։
«Նոթինգեմ Ֆորեսթը» նվազագույն հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ եւ 34 միավորով երրորդն է։ «Տոտենհեմն» ունի 23 միավոր եւ 11-րդն է։
«Նյուքասլ Յունայթեդը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային» եւ 29 միավորով 5-րդն է։ «Աստոն Վիլան» 8-րդ տեղում է՝ 28 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 1:2 (տեսանյութ)
Քոուլ Փալմեր, 16 - Հարի Ուիլսոն, 82, Ռոդրիգո Մունիս, 90+5
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ»՝ 1:0 (տեսանյութ)
Էնթոնի Էլանգա, 28
«Նյուքասլ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 3:0 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 2, Ալեքսանդր Իսակ, 59, Ժոելինթոն, 90+1
Հեռացում՝ Ջոն Դուրան («Աստոն Վիլա»), 32
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.