13:54 30 նոյեմբերի, 2012Կրասնոդարյան դերբիում հաղթող չի լինի, հայտարարել է Կրասնոդարի «Կուբանի» եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Մարատ Գալոյանը: 76-ամյա Գալոյանը կարծիք է հայտնել ռուսական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի՝ «Կուբան» - «Կրասնոդար» հանդիպման մասին:
«Կարծում եմ՝ խաղը ոչ ոքի կավարտվի: Շատ հետաքրքիր եւ լարված հանդիպում է սպասվում: «Կուբանի» ոճը շատ է դուր գալիս ինձ: Հիմա թիմն ավելի արդյունավետ է գործում, իսկ պաշտպանությունն աչքի է ընկնում հուսալի խաղով»,- Գալոյանի խոսքը փոխանցում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
«Կուբան» - «Կրասնոդար» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին՝ Երեւանի ժամանակով 18:15-ին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.