Պատրիկ Շիկի 4 գոլը նպաստեց «Բայերի» հաղթանակին (տեսանյութ)

23:32   21 դեկտեմբերի, 2024

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում մրցեց «Ֆրայբուրգի» հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից չորս գոլ խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

«Բայերը» 32 միավորով երկրորդն է եւ 4 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 24 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 5:1 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 45+1, 67, 74, 77, Ֆլորիան Վիրց, 51 - Վինչենցո Գրիֆո, 55

Չիրացրած 11մ՝ Ֆլորիան Վիրց, 33

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.